Թրամփ․ «Ես շատ-շատ լավ հարաբերություններ կունենամ Պուտինի հետ»

Թրամփն ԱՄՆ-ի և ՌԴ-ի հարաբերությունների վատթարացման մեջ մեղադրում է Օբամային։
gonald tramp

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հանդես է եկել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման օգտին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միասին պայքարելու համար: Այս կարծիքը նա հայտնել է MSNBC-ի եթերում՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

«Կարծում եմ՝ ես շատ-շատ լավ հարաբերություններ կունենամ Ռուսաստանի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Թրամփը:

«Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններ հաստատելու ամենալավ պատճառն այն է, որ նա նույնքան ուժգին, որքան եւ մենք, ցանկանում է հաղթել ԻՊ-ին»,- հայտարարել է նա:

«Եթե մենք հարաբերություններ ունենայինք Ռուսաստանի հետ, մի՞թե լավ չէր լինի, եթե մենք կարողանայինք միասին աշխատել դրա վրա եւ շանսատակ անել ԻՊ-ին»,- հավելել է Թրամփը:

Նա երկու երկրների միջեւ հարաբերությունների ներկայիս վիճակը բնորոշել է «թշնամություն» բառով եւ հերթական անգամ այն կարծիքն է հայտնել, որ հենց գործող նախագահ Բարաք Օբաման է պատասխանատվություն կրում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման համար:

*

*