Թրամփը հայտարարել է, որ չի չեղարկել Իրանին հարվածներ հասցնելու որոշումը

«Ես երբեք չեմ չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածները, ինչպես մարդիկ սխալ հաղորդում են»
donald-trump

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածներ հասցնելու իր որոշումը:

«Ես երբեք չեմ չեղարկել Իրանի ուղղությամբ հարվածները, ինչպես մարդիկ սխալ հաղորդում են, ես պարզապես թույլ չեմ տվել առաջ գնալ ներկա պահին»,- գրել է նա թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ The New York Times-ը հաղորդել էր, որ Թրամփը կարգադրել էր հարվածներ հասցնել Իրանի ուղղությամբ, սակայն վերջին պահին փոխել էր միտքը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները