Թրամփը Հիտլերից առաջ է անցել հոգեկան խանգարման գծեր ունեցողների ցուցակում

Հետազոտությունն անց է կացրել Քևին Դատոնը` անհատի պսիխոպատիկ որակների գնահատման մեթոդով:
trump

Օքսֆորդի նոր հետազոտության համաձայն՝ Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ավելի շատ հոգեկան խանգարման գծեր ունի, քան նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերը, գրում է The Independent-ը:

Հաղորդվում է, որ հետազոտությունն անց է կացրել Քևին Դատոնը` անհատի պսիխոպատիկ որակների գնահատման մեթոդով: Դատոնը հարցերի ցանկ է տվել փորձագետներին, որոնք պատասխանել են դրանց՝ ելնելով պատմական այս կամ այն կերպարների տեսակետներից և հայտարարություններից: Գրում է Tert.am-ը:

Հետազոտության արդյունքներով՝ Դատոնը կազմել է հոգեկան խանգարման նշաններով առաջնորդների վարկանշային ցանկ:

Առաջին տեղը զբաղեցրել է Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնը՝ հավաքելով 189 միավոր:

Թրամփը հավաքել է 171 միավոր, ինչը նրան ապահովել է չորրորդ տեղը, որով նա առաջ է անցել Հիտլերից, ով ստացել է 169 միավոր: Իր հերթին, Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ստացել է 152 միավոր՝ նույնպես հայտնվելով քսանյակում:

 

Փորձագետների գնահատմամբ՝ երկու թեկնածուներն էլ շատ միավորներ են հավաքել ինչպես դրական, այնպես էլ բացասական որակներով: Ընդ որում՝ Թրամփն առաջ է անցել Հիտլերից հասարակության վրա ազդեցության և անվախության ցուցանիշներով:

*

*