2019 թվականի «Տարվա թռչունների լուսանկարիչ»-ն արդեն հայտնի է

Մրցույթի հաղթող է ճանաչվել «Պար սառույցի վրա» լուսանկարի հեղինակը

2019 թվականի «Տարվա թռչունների լուսանկարիչ»-ն (Bird Photographer of the Year) արդեն հայտնի է: Մրցույթի հաղթող է ճանաչվել անգլիացի Քերոն Սթիլը՝ իր «Պար սառույցի վրա» լուսանկարով: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Սթիլին հաղթանակ բերած լուսանկարն արվել է հունական կղզիներից մեկում և պատկերում է գանգրափետուր հավալուսնի: Լուսանկարիչը Հունաստան է մեկնել՝ Կերկինի լճում հավալուսներին նկարելու և հայտնաբերել է, որ լիճը վերջին 16 տարվա մեջ առաջին անգամ սառցակալել է, և բոլոր թռչունները լքել են լճի տարածքը: «Բարեբախտաբար, սառույցի փոքր հատվածներ սկսեցին հալվել և թռչունները կամաց-կամաց հետ թռան՝ դեպի լիճը: Ես բախտավոր մարդ եմ, քանի որ կարողացա ֆիքսել այն պահը, երբ հավալուսներից մեկը սահեց ուղիղ իմ առջև»,- պատմում է Սթիլը:

Մրցույթին ներկայացված լավագույն լուսանկարները տեղ են գտել 256 էջանոց գրքում, որն արտացոլում է մրցույթից ամենավառ տպավորությունները. այն հրատարակվել է William Collins հրատարակչության կողմից:

*

*