Թրամփը մեղադրում է Չինաստանին անարդար առևտրային քաղաքականությամբ ԱՄՆ-ին «բռնաբարելու» համար

Չինաստանը պատասխանատու է «համաշխարհային պատմության ընթացքում իրականացրած մեծագույն թալանի համար»:
trump

ԱՄՆ նախագահի hանրապետական ֆավորիտ թեկնածու Դոնալդ Թրամփն Ինդիանայում կայացած հանրահավաքի ընթացքում ասել է, որ Չինաստանը պատասխանատու է «համաշխարհային պատմության ընթացքում իրականացրած մեծագույն թալանի համար»:

Միլիարդատեր բիզնեսմեն Թրամփը վաղուց է մեղադրում Չինաստանին ամերիկյան արժույթը շահարկելու միջոցով իր արտահանումներն առավել մրցունակ դարձնելու համար:

Սա, ըստ նրա, մեծապես վնասում է Միացյալ Նահանգների բիզնեսներին և աշխատավորներին:

«Մենք չենք կարող շարունակել թույլ տալ Չինաստանին՝ կողոպտել մեր երկիրը», — ասել է նա կիրակի օրը կայացած քարոզարշավի ժամանակ:

«Մենք պետք է հաջողենք այս գործում և, չմոռանաք, որ դրա համար ունենք բոլոր առավելությունները», — ավելացրել է Թրամփը, — Մենք կարող ենք պարտադրել դա Չինաստանին»:

*

*