Թրամփն արձակուրդից շտապ ետ է գալիս

«Կկենտրոնանամ առեւտրի եւ ռազմական ոլորտի վրա»։
donald-tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ արձակուրդ Էր վերցրել, օգոստոսի 14-ին Twitter-ի Էջում գրել Է, որ հետ Է վերադառնում Վաշինգտոն, եւ որ իրեն շատ գործեր են սպասում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այս առավոտյան վերադառնում եմ Վաշինգտոն: Շատ աշխատանք կա: Կկենտրոնանամ առեւտրի եւ ռազմական ոլորտի վրա»,- հայտնել Է Միացյալ Նահանգների նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել Էր, որ օգոստոսի 14-ին պլանավորված Է Թրամփի մամուլի ասուլիսը՝ նվիրված միջազգային եւ ներքին քաղաքականության հրատապ թեմաներին:

Օգոստոսի 4-ին Թրամփը նախագահի պաշտոնում աշխատանքի անցնելուց ի վեր առաջին  անգամ արձակուրդ էր գնացել՝ այն անցկացնելով Նյու Ջերսիի նահանգում գտնվող իր գոլֆ-ակումբում: Սպասվում Էր, որ Թրամփը այնտեղ կանցկացնի 17 օր:

*

*