Թրամփն այսօր պատրաստվում է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. արեւմտյան լրատվամիջոցներ

Իսրայելն, իհարկե գոհ է, իսկ ահա արաբական, մահմեդական, նաեւ եվրոպական բազմաթիվ երկրներ զգուշացնում են...
tramp

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն այսօր պատրաստվում է Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք. լուրը հաղորդում են արեւմտյան լրատվամիջոցները` վկայակոչելով Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին: Սպասվում է, որ Թրամփը այսօր ավելի ուշ՝ ելույթի ժամանակ, նաեւ հավանություն կտա Միացյալ Նահանգների դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հարցին:

Իսրայելն, իհարկե գոհ է, իսկ ահա արաբական, մահմեդական, նաեւ եվրոպական բազմաթիվ երկրներ զգուշացնում են Միացյալ Նահանգների նախագահին վտանգավոր հետեւանքների մասին: 50 տարի առաջ Իսրայելը բռնակցել է Երուսաղեմը եւ այն հռչակել մայրաքաղաք, սակայն միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել դա: Բոլոր երկրներն Իսրայելում իրենց դեսպանատները տեղակայել են Թել Ավիվում: Պաղեստինցիներն էլ Երուսաղեմի նկատմամբ հավակնություններ ունեն. այն համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

*

*