Թրամփն անկեղծացել է՝ բալիստիկ հրթիռների «ոսկե կոդերն» իրեն սարսափեցրել են

«Ոսկե կոդերը» ԱՄՆ-ի նախագահին թույլ են տալիս ռազմավարական միջուկային հրթիռների արձակման հրաման տալ:
tramp

Ամերիկյան բալիստիկ հրթիռների արձակման համար «Ոսկե կոդերի» ստացումը շատ սթափեցնող է: Այս մասին,  պատմել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն՝ ABC News-ին տված հարցազրույցում, որի բովանդակությունը հայտնել է The Hill հրատարակությունը:

«Երբ նրանք բացատրում են, թե դա ինչ է նշանակում, եւ թե ընդհանրապես ինչ կարգի ավերածությունների մասին է խոսքը,  շատ է սթափեցնում: Ինչ-որ իմաստով շատ, շատ սարսափելի է»,- ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը: Նա պարզաբանել է, որ այդ զգացողության պատճառով ինքն անքնություն չի ունենա, եւ հավատում է, որ հաջողությամբ կկատարի իր վրա դրված պատասխանատվությունը: 

Հավելենք, որ «Ոսկե կոդերը», որոնք տպված են չափով վարկային քարտին նմանվող քարտի վրա, ԱՄՆ-ի նախագահին թույլ են տալիս ռազմավարական միջուկային հրթիռների արձակման հրաման տալ:

*

*