Թրամփը վերջնական որոշում դեռ չի ընդունել — Երկիր Մեդիա

Թրամփը վերջնական որոշում դեռ չի ընդունել

Վաշինգտոնը չի բացառում հնարավոր հարվածը նաեւ Սիրիայում ռուսական ուժերին։
tramp

ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչ Սառա Սանդերսը հայտարարել է, որ Թրամփը վերջնական որոշում չի ընդունել Սիրիային հարված հասցնելու մասին, քննարկվում են պատասխան գործողությունների ինչպես տեսակի, այնպես էլ դրանք իրականացնելու ժամանակի զանազան տարբերակներ:

Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի գործընկերների եւ դաշնակիցների հետ այս հարցի շուրջը խորհրդակցությունները շարունակվում են: Սառա Սանդերսի խոսքով՝ «Թրամփը գտնում է, որ Սիրիան ու Ռուսաստանն են պատասխանատվություն կրում Սիրիայի Դումա քաղաքում քիմիական գրոհի համար»:

Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի բացառում հնարավոր հարվածը նաեւ Սիրիայում ռուսական ուժերին։

Ի դեպ, ռուսաստանյան լրատվամիջոցները նշում են, որ այս գիշեր Արեւելյան Ղուտա շրջանը՝ Դումա քաղաքի հետ միասին, «ազատագրվել է ահաբեկիչներից»  եւ այն անցել է Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ։ Պարեկություն են անում, սակայն, ռուսական ռազմական ոստիկանները։

*

*