Թրամփն առաջին անգամ օգտագործել է վետոյի իրավունքը Կոնգրեսի որոշման դեմ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Մեքսիկայի հետ սահմանին․․․
tramp

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Մեքսիկայի հետ սահմանին արտակարգ դրությունը դադարեցնելու վերաբերյալ բանաձեւին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Նշենք, որ Թրամփն առաջին անգամ է իրացնում այս իրավունքը։

«Կոնգրեսը ազատ է նման բանաձեւեր ընդունել, եւ ես իրավունք ունեմ վետո դնելու դրանց վրա» — ասել է Սպիտակ տան ղեկավարը:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները