Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել

Այդ մասին վկայում են Gallup International-ի հարցման արդյունքները
tramp-mexavor

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ժողովրդականության վարկանիշը նոր ռեկորդային ցածր ցուցանիշ Է արձանագրել. պետության ղեկավարի գործունեությանը հավանություն Է տալիս ամերիկացիների միայն 34 տոկոսը: Այդ մասին վկայում են Gallup International սոցիոլոգիական ծառայության կազմակերպած հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են օգոստոսի 14-ին:

Ներկայացված տվյալների համաձայն՝ օգոստոսի 13-ի դրությամբ հարցվածների 34 տոկոսը հանդես Է եկել Թրամփի աջակցությամբ, իսկ 61 տոկոսը անբավարար գնահատական Է տալիս նրա աշխատանքին: Հարցմանը մասնակցել Է 1,5 հազար մարդ, վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3 տոկոսը:

Թրամփի նախորդների՝ դեմոկրատ նախագահներ Բարաք Օբամայի եւ Բիլ Քլինթոնի վարկանիշները երբեք ցած չեն իջել 38 տոկոսից եւ 37 տոկոսից համապատասխանաբար:

Նախագահ Ջորջ Բուշ-Կրտսերի աջակցման մակարդակը մի անգամ ընկել Է մինչեւ 25 տոկոս։

 

*

*