Թրամփի վարկանիշը հասել Է վերջին 11 ամսվա ամենաբարձր ցուցանիշին. CNN

Թրամփին աջակցության մակարդակը վերջին մեկ ամսում աճել Է 7 տոկոսային կետով
donald-tramp

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին աջակցության մակարդակը վերջին մեկ ամսում աճել Է 7 տոկոսային կետով՝ հասնելով 42 տոկոսի նշագծին, ինչը հանրապետականի ամենաբարձր ցուցանիշն է վերջին 11 ամսվա ընթացքում: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, վկայում են CNN հեռուստաընկերության կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները, որոնք հրապարակվել են մարտի 26-ին:

Ընդհանուր առմամբ, հարցվածների 42 տոկոսը հավանություն Է տալիս այն բանին, թե պետության ղեկավարն ինչպես է կատարում իր պարտականություններն այն դեպքում, երբ 54 տոկոսը դժգոհ է  նրա աշխատանքից: Փետրվարին անցկացված համանման հետազոտության համեմատությամբ, ցուցանիշն աճել է 7 տոկոսային կետով՝ հանրապետականների շրջանում՝ 80 տոկոսից մինչեւ 86 տոկոս, անկախների շրջանում՝ 35 տոկոսից մինչեւ 41 տոկոս:

 

*

*