Թրամփը 2 միլիոն դոլար տուգանք կվճարի․ դատարան

Թրամփն արդեն հակադարձել է դատավորի վճռին ու հայտարարել, թե ամեն կոպեկ բարեգործությանն է ծառայել:
tramp

Նյու Յորքի գերագույն դատարանի դատավոր Սելիեն Սկարպուլան վճռել է՝ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է 2 միլիոն դոլար տուգանք վճարի, քանի որ իր հիմնադրամի միջոցներից գումար է հատկացրել 2016թ-ի քաղաքական ընտրարշավին:

«Հիմնադրամները չեն կարող ներքաշվել քաղաքականության մեջ»,-եզրակացրել է դատավորը: Թրամփի անունով հիմնադրամը, որն իրենից բացի ղեկավարում էին նաեւ իր 3 երեխաները, 2018թ.-ից փակվել է: Քաղաքացիական հայց էր ներկայացրել Նյու Յորքի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսը:

Թրամփն արդեն հակադարձել է դատավորի վճռին ու հայտարարել, թե ամեն կոպեկ բարեգործությանն է ծառայել:

*

*