Ծնվել է Թրամփի 9-րդ թոռնիկը

Մինչ այս Թրամփն ուներ 8 թոռնիկ, հինգը՝ Դոնալդ Թրամփ կրտսերից և երեքը՝ դուստր Իվանկա Թրամփի
tramp--tornik

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 9-րդ անգամ պապիկ է դարձել: Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգի միջոցով տեղեկացրել է նրա որդին՝ Էրիկ Թրամփը:

«Լարա Թրամփը (Էրիկ Թրամփի կինը) և ես ուրախ ենք տեղեկացնել մեր որդու՝ Էրիկ Լյուկ Թրամփի լույս աշխարհ գալու մասին, որը ծնվել է այսօր առավոտյան 8:50-ին (Երևանի ժամանակով 16:50)»,- գրել է Էրիկ Թրամփը:

Մինչ այս Թրամփն ուներ 8 թոռնիկ, հինգը՝ Դոնալդ Թրամփ կրտսերից և երեքը՝ դուստր Իվանկա  Թրամփից:

*

*