Թրամփը տեսաուղերձով դիմել է ամերիկացիներին

ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին պետք է պատ կառուցի:

ԱՄՆ-ը Մեքսիկայի հետ սահմանին պետք է պատ կառուցի: Դոնալդ Թրամփը տեսաուղերձով դիմել է Կոնգրեսին ու եւս մեկ անգամ մոտ 6 միլիարդ դոլար պահանաջել պատի կառուցման համար: Դեմոկրատները, սակայն, դեմ են ֆինանսավորմանը:

Թրամփը մտահոգ է՝ եթե շինարարությունն ուշանա, ապա ԱՄՆ-ում թմրանյութից ավելի շատ մարդ կմահանա, քան Վիետնամի ողջ պատերազմի ընթացքում: Ըստ Սպիտակ տան ղեկավարի, ԱՄՆ-ում վաճառվող թմրանյութերի 90 տոկոսն անցնում է Մեքսիկայի սահմանով:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կառավարության աշխատանքները սահմանափակված են, քանի որ դեմոկրատներն ու Թրամփը չեն կարողանում համաձայնեցնել բյուջեի վերաբերյալ փաստաթուղթը։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*