Թրամփը չի մասնակցի Սպիտակ տան լրագրողների ավանդական ընթրիքին

Թրամփն իր պաշտոնավարման 100-րդ օրը նախընտրել է հանդիպման գնալ իր կողմնակիցների հետ Փենսիլվանիայում...
tramp

 

1981 թվականից ի վեր առաջին անգամ, Միացյալ Նահանգների նախագահը չի մասնակցել Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի հետ ամենամյա ընթրիքին: Իհարկե, Դոնալդ Թրամփի պարագայում դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով նրա հարաբերությունները լրագրողների հետ:

Թրամփն իր պաշտոնավարման 100-րդ օրը նախընտրել է հանդիպման գնալ իր կողմնակիցների հետ Փենսիլվանիայում, քան մասնակցել այդ ընթրիքին:

Իր 100 օրյակը շատ արդյունավետ որակած նախագահը աջակիցների առջեւ ելույթի ժամանակ նորից քննադատել է ամերիկյան լրատվամիջոցներին, նաեւ կանախտեսումներ արել, թե Վաշինգտոնում լրագրողների ու հոլիվուդյան դերասանների մասնակցությամբ ընթրիքը շատ ձանձրալի է անցնելու:

Մինչդեռ, հումորիստ Հասան Մինհաջը զվարճացրել է հյուրերին: Իր ելույթում նա ասել է, որ իրենց երկրի առաջնորդը ներկա չէ եւ պատճառն այն է, որ նա ապրում է Մոսկվայում:

Պատրաստեց՝

Մարինե Մելիքսեթյանը

*

*