Թրամփը պնդում է՝ սոցցանցերն օգնել են հաղթել ընտրություններում

«Իսկապես, հավատում եմ դրան։ Կարծում եմ, որ ես ունեմ ուժ, որն արտահայտվում է...»
gonald tramp
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ սոցիալական ցանցերն իրեն օգնել են հաղթանակ տոնել։ Այդ մասին նա հայտարարել է CBS-ի հետ զրույցում։
«Իսկապես, հավատում եմ դրան։ Կարծում եմ, որ ես ունեմ ուժ, որն արտահայտվում է Facebook, Twitter, Instagram եւ այլ սոցցանցերով ինձ հետեւողների թվով։ Դա ինձ մեծապես օգնեց,  այն դեպքում, որ իմ մրցակիցներն անհամեմատ ավելի գումար ծախսեցին այդքան հետեւորդ ունենալու համար»,- ասել է Թրամփը։
Թրամփը նաեւ նշել է, որ քարոզարշավի վրա մեծ գումար է ծախսել։

Ի դեպ, արդեն նա հայտարարել է, որ հրաժարվում է ԱՄՆ նախագահի 400.000 ԱՄՆ դոլար աշխատավարձից։

*

*