Թրամփը հայտարարել է, որ սիրիական կողմը որևէ հրթիռ չի խոցել

«Մենք բաց ենք թողել ավելի քան 100 հրթիռ, և նրանք չենք խփել որևէ մեկը»
siria (1)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից Սիրիայի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները հասել են իրենց նպատակակետերին, որևէ հրթիռ չի խոցվել:

«Մենք բաց ենք թողել ավելի քան 100 հրթիռ, և նրանք չենք խփել որևէ մեկը»,- ասել է Թրամփը՝ Ֆլորիդայում ունեցած ելույթի ընթացքում:

Նրա խոսքով՝ չնայած սիրիական կողմից հայտարարությանը՝ ԱՄՆ զինվորականները զեկուցել են իրեն, որ «հրթիռներից յուրաքանչյուրը հասել է իր նպատակին»:

*

*