Թրամփը զգուշացնում է Ռուսաստանին՝ պատրաստվել նոր պատժամիջոցների

«Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մարդկային արարք չէ»
trapm-putin2 (1)

Սիրիայում քիմիական զենքի կիրառումը մարդկային արարք չէ, այլ «գազանային հանցագործություն»: Այս մասին ամերիկյան ժողովրդին ուղղված իր ուղերձում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Նա նշել է, որ նախօրդ շաբաթ սիրիական իշխանությունները քիմիական զենք են կիրառել Դամասկոսի մոտակայքում գտնվող Դումա քաղաքում և հիշեցրել է, որ նախորդ տարի Սիրիայի կողմից քիմիական զենքի կիրառման հետևանքով ԱՄՆ-ի կատարած 58 ավիահարվածների արդյունքում ոչնչացվել է սիրիական օդուժի շուրջ 20 տոկոսը:

«Մեր քայլերի նպատակը քիմիական զենքի արտադրության, տարածման և կիրառման դեմ  զսպող հստակ մեխանիզմ սահմանելն է: Մենք պատրաստ ենք մեր գործողությունները շարունակել՝ մինչև սիրիական իշխանությունները դադարեցնեն արգելված քիմիական զենքերի կիրառումը»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նա շեշտել է, որ քիմիական զենքի կիրառումը վկայում է այն մասին, որ 2013 թ.-ին Ռուսաստանը չի կատարել Սիրիայում առկա քիմիական զենքի տարհանման ու վերացման խոստումը:

Թրամփը նաև խորհուրդ է տվել ՌԴ-ին՝ պատրաստվել ռազմական, տնտեսական ու դիվանագիտական նոր հարվածների։

*

*