Թրամփի պատասխանը 7-ամյա տղային՝ «Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտային»

Զանգերի մի մասն ստացվել Է նաեւ Սպիտակ տանը, որտեղ երեխաների հետ խոսել են նախագահը եւ նրա կինը:
tramp-santa

«Դու դեռ հավատո՞ւմ ես Սանտա Կլաուսին: Ընդհանրապես յոթ տարեկանում արդեն բոլոր չԷ, որ հավատում են»,- ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այս խոսքերն Է ասել հեռախոսազրույցի ժամանակ, որի վկաները դարձել են լրագրողները, տեղեկացնում է BBC-ն:

Դոնալդ Թրամփը եւ նրա կինը՝ Մելանյան, մասնակցել են «NORAD-ը հետեւում Է Սանտային» ակցիային, երբ տարբեր մեդիա-կապուղիներով, սոցցանցերում եւ հատուկ կայքում հաղորդվում Է մտացածին երթուղու մասին, որով Սուրբծննդյան պապիկը թռչում Է Հյուսիսային բեւեռից:

Ծրագրին մասնակցում են բազմաթիվ կամավորներ, որոնք զանգեր են ընդունում երեխաներից, զանգերի մի մասն ստացվել Է նաեւ Սպիտակ տանը, որտեղ երեխաների հետ խոսել են նախագահը եւ նրա կինը:

*

*