Թրամփ․ Ռուսաստանն օգնում է Հյուսիսային Կորեային — Երկիր Մեդիա

Թրամփ․ Ռուսաստանն օգնում է Հյուսիսային Կորեային

Վաշինգտոնից մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին:
tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե Ռուսաստանն օգնում է Հյուսիսային Կորեային՝ շրջանցել միջազգային պատժամիջոցները, որոնք սահմանվել են պաշտոնական Փհենյանի նկատմամբ՝ իրականացրած հրթիռային փորձարկումներից հետո:

Միացյալ Նահանգների նախագահը՝ «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Ռուսաստանն ընդհանրապես չի օգնում Վաշինգտոնին՝ հյուսիսկորեական խնդրի հետ կապված:

Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է շատ բան անել այդ խնդրի լուծման համար, սակայն Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների ցածր մակարդակը թույլ չի տալիս լուրջ հաջողությունների հասնել:

*

*