Թրամփը նախազգուշացրել Է Ղրիմի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

Ղրիմը Ռուսաստանից խլելու եւ այն Ուկրաինային վերադարձնելու՝ ԱՄՆ-ի փորձը կարող Է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի:
trump-clinton

Ղրիմը Ռուսաստանից խլելու եւ այն Ուկրաինային վերադարձնելու՝ ԱՄՆ-ի փորձը կարող Է վերածվել Երրորդ համաշխարհային պատերազմի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Politico-ն, հայտարարել Է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:

Քաղաքական գործիչն Օհայոյում ընտրողների առջեւ ելույթի ընթացքում պատասխանել Է զանգվածային լրատվամիջոցների կողմից հնչած մեղադրանքներին, որոնք ABC հեռուստաալիքին՝ նրա տված հարցազրույցից հետո կասկած Էին հայտնել, թե Թրամփը գիտեր Ռուսաստանին Ղրիմի միանալու մասին:

«Ես դա իրոք գիտեի: Դա մոտավորապես երկու տարի առաջ Էր: Դա տեղի ունեցավ Օբամայի հերթապահության ժամանակ»,- կատակել Է Թրամփը:

Հուլիսի 31-ին Թրամփը հայտարարել Է, որ Ղրիմի ժողովուրդը ցանկանում Է Ռուսաստանի մաս կազմել: Նաեւ, քաղաքական գործչի խոսքով՝ Վաշինգտոնը պետք Է ճանաչի տարածաշրջանի միացումը ՌԴ-ին, քանի որ դա կբարելավի երկու երկրների հարաբերությունները:

Մեկ Մեկնաբանություն
  • Թրամփը նախազգուշացրել Է Ղրիմի պատճառով Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին — Armenian National Committee of America
    2 օգոստոսի 2016 at 12:00

    […] Source: Yerkir Media Link: Թրամփը նախազգուշացրել Է Ղրիմի պատճառով Երրորդ համաշխա… […]

  • *

    *

    Լրահոս

    Բոլոր նորությունները