Թրամփը «սիրում է» քրդերին

Թրամփը օտարերկրյա լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հադիպմանն արդարացնում է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու իր որոշումը:
tramp-mak

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը օտարերկրյա լրագրողների հետ գրեթե յուրաքանչյուր հադիպմանն արդարացնում է ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու իր որոշումը: Նա պատճառաբանում է՝ հոգնել է «հավերժ պատերազմներից», նաեւ նրանից, որ պետք է հանդիպի զոհված զինծառայողների՝ վշտի մեջ գտնվող ծնողներին:

Հոկտեմբերի 9-ին Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ժամանակ Թրամփին հարցրել են, թե արդյո՞ք ԱՄՆ-ն չի դավաճանում քրդերին՝ թողնելով նրանց մենակ Թուրքիայի դեմ, եւ սա այն դեպքում, երբ քրդերն ամերիկացի զինվորների կողքին կանգնած կռվել են «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ:

«Քրդերը չեն օգնել մեզ Երկրորդ համաշխարհային պատերազմում: Օրինակ, չեն օգնել մեզ Նորմանդիայում: Նրանք տարբեր ճակատամարտերի անուններ են տալիս, բայց չեն եղել այնտեղ: Մենք ահռելի գումար ենք ծախսել քրդերին օգնելու համար: Այո, նրանք կռվել են Միացյալ Նահանգների կողքին: Հիմա նրանք կռվում են իրենց հողի համար: Այս ամենով հանդերձ, մենք սիրում ենք քրդերին»,- ասել է Թրամփը։

 

 

Պատրաստեց՝

Անահիտ Իվանյանը

*

*