Թրամփը կկարոտի Քլինթոնին

Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի՝ հաջորդ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշմանը:
tramp-qlinton

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է դեմոկրատ Հիլարի Քլինթոնի՝ հաջորդ նախագահական ընտրություններին չմասնակցելու որոշմանը:

«(Կեղծավոր) Հիլարի Քլինթոնը հաստատել է, որ չի մասնակցի 2020թ. ընտրություններին՝ բացառելով Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար երրորդ առաջադրումը: Մի՞թե դա նշանակում է, որ ես չեմ կարողամա կրկին նրա հետ մրցել: Ես նրան շատ կկարոտեմ»,-գրել է նախագահը:

Հիշեցնենք, որ օրերս Քլինթոնը հայտարարել էր, որ ընտրություններին մասնակցելու մտադրություն չունի, ինչպես նաև չի պատրաստվում իր թեկնածությունն առաջադրել Նյու Յորքի նահանգապետի կամ քաղաքապետի պաշտոններում:

*

*