Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Քիմ Քարդաշյանին

Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահը՝ իր պաշտոնական թվիթերյան էջում։
tramp-qardashyan

Մայիսի 30-ին Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հետ։ Այս մասին տեղեկացրել է ԱՄՆ նախագահը՝  իր պաշտոնական թվիթերյան էջում։

«Այսօր ես հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել ենք բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 37-ամյա Քարդաշյանը Թրամփի հետ հանդիպման առիթը կօգտագործի ու կխնդրի նախագահին՝ ներում շնորհել 62-ամյա Ալիսա Մարիա Ջոնսոնին, որը զբաղվել է թմրանյութերի տարածմամբ ու փողերի լվացմամբ:

 

*

*