Թրամփը Մոսկվային իր օգնությունն է առաջարկել անտառային հրդեհների դեմ պայքարում

Պուտինն ու Թրամփը Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել․․․
tramp-putin

Վաշինգտոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց են ունեցել Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահները, որի ժամանակ Դոնալդ Թրամփն առաջարկել է Մոսկվային իր օգնությունը Ռուսաստանի անտառային հրդեհների դեմ պայքարում:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Վլադիմիր Պուտինն շնորհակալություն է հայտնել Թրամփին ուշադիր վերաբերմունքի եւ օգնության առաջարկի համար: Նա առաջարկը դիտարկել է որպես երաշխիք երկու պետությունների միջեւ հարաբերությունների հետագա լիարժեք վերականգնման համար:

«Ռուսաստանը կօգտվի ԱՄՆ-ի օգնությունից, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա»,- ասել է Պուտինը։

Նշենք, որ Ռուսաստանի նախագահի հրամանով զանգվածային անտառային հրդեհների մարման աշխատանքներին կմասնակցի նաեւ երկրի բանակը:

Սիբիրում եւ Ռուսաստանի ծայր արեւելյան մասում կրակն արդեն ընդգրկել է մոտ 3 միլիոն հեկտար տարածք: Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են «Իլ-76» 10 ինքնաթիռներ եւ 10 ուղղաթիռներ: Հրդեհների ծուխը զգացվում է 20 շրջանների ավելի քան 500 բնակավայրում: ՌԴ իշխանությունները պնդում են, թե հրդեհները չեն սպառնում Սիբիրի հազվագյուտ տեսակի կենդանիներին: Սակայն աղետից տուժած փշատերեւների անտառներին լիարժեք վերականգնման համար առնվազն 100 տարի է պետք:

*

*