Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը երկու երկրներն էլ հաջողված են համարել

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը դարձավ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման կարևոր սկիզբ
putin tramp

ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը դարձավ երկու երկրների միջև հարաբերությունների բարելավման կարևոր սկիզբ, հայտնել է Սպիտակ տունը։

«Հաջող զրույցը դարձավ կարևոր մեկնարկային քայլ՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունների բարելավման ուղղությամբ, որոնք անհրաժեշտ է շտկել»,- ասվում է Սպիտակ տան մամուլի հաղորդագրությունում։

«Զրույցը տևել է մոտ մեկ ժամ, վարվել է թեմաների շուրջ, որոնք կապված են եղել ԻՊ-ի դեմ պայքարում փոխգործակցությանը, ներառյալ Սիրիայում խաղաղության հասնելու ջանքերին»,- ասվում է հայտարարության մեջ։

«Նախագահ Թրամփը և նախագահ Պուտինը հուսով են, որ  այսօրվա զանգից հետո երկու կողմերը կկարողանան  արագ անցնել ահաբեկչության դեմ պայքարին և այլ կարևոր հարցերի, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում»։

Ինչպես հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը, Կրեմլի մամուլի ծառայությունն ավելի վաղ նույնպես դրական է գնահատել տեղի ունեցած հեռախոսազրույցը՝ հայտնելով, որ այն անցել է լավատեսական և գործնական ոգով։

*

*