Թրամփը կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը համագործակցի ԱՄՆ-ի հետ

Նա խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հավանականության մասին
tramp

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առժամանակ ուժի մեջ պահել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է չեղարկել դրանք:

The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը համագործակցի ԱՄՆ-ի հետ որոշ հարցերում, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարում:

«Եթե մենք կարող ենք  միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ապա ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Նա խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հավանականության մասին` ընդգծելով, որ նման ցանկություն կա թե’ Պուտինի, թե’ իր կողմից:

ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

*

*