Թրամփը Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու հույս ունի

«Ռուսաստանը կարող է օգնել մեզ պայքարել Իսլամական պետության դեմ»,- նշել է Թրամփը:
tramp-putin

Քիչ առաջ ավարվել է Դոնալդ Թրամփի ասուլիսը, որի ընթացքում նա բավականին լարված է եղել, ու բավականին խիստ էր որոշ լրագրողների նկատմամբ։ Որոշներին արտահայտվելու հնարավորություն չի տվել, մեղադրելով կողմնակալության մեջ։ Անգամ այսօր հրապարակված տեղեկությունը, թե Ռուսաստանը նրա դեմ բացահայտումներով լեցուն թղթածրար ունի, վրդովեցրել էր Միացյալ նահանգների ապագա նախագահին։ Նա զգուշացրել է՝ լուրի հեղինակ հրատարակչությունը պատասխան է տալու։

Կարեւորելով՝ Ռուսաստան-Միացյալ նահանգներ հարաբերությունների ապագան՝ նորընտիր նախագահը հայտարարել է, որ հույս ունի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Ռուսաստանի հետ պայքարել «Իսլամական պետության» դեմ:

«Ռուսաստանը կարող է օգնել մեզ պայքարել Իսլամական պետության դեմ»,- նշել է Թրամփը:

«Եթե Պուտինին դուր է գալիս Թրամփը, դա կոչվում է առավելություն»,- ավելացրել է նա, միաժամանակ հայտարարելով, որ նույնպես կարող է կոշտ լինել Ռուսաստանի նկատմամբ:

«Ո՞վ է հավատում, որ Քլիթոնը կոշտ է եղել Պուտինի նկատմամբ, քան Թրամփը»,- ասել է նորընտիր նախագահը:

«Ես չգիտեմ, կկարողանամ կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, սակայն դրա հույսն ունեմ»- եզրափակել է նա:

*

*