Թրամփը Պուտինի հետ հանդիպումից հետո սուր քննադատությունների է արժանացել Նահանգներում

Թրամփին քննադատել են նաեւ կուսակից հանրապետականները
Donald-Tramp22

Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը սուր քննադատությունների է արժանանում Միացյալ Նահանգներում: Հատկանշական է, որ քննադատում են ոչ միայն ընդդիմադիր դեմոկրատները, այլեւ կուսակից հանրապետականները:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ, հանրապետական Փոլ Ռայանը հայտարարել է, թե Թրամփը սխալվել է՝ եւս մեկ անգամ կասկածի տակ դնելով Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության եւ հետախուզական գործակալությունների եզրակացությունը, ըստ որի՝ Ռուսաստանը միջամտել է ԱՄՆ նախագահի 2016 թվականի ընտրություններին:

«Նախագահը պետք է հասկանա, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ», — ասել է Ռայանը: ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը նշել է, որ Ռուսաստանը պատասխանատու է ամերիկյան ժողովրդավարությունը հարցականի տակ դնելու փորձերի համար: Սենատոր Ջոն Մըքքեյնի խոսքով, Միացյալ Նահանգների նախկին նախագահներից որեւէ մեկը երբեք իրեն այս աստիճան չէր նսեմացրել բռնապետի առջեւ:

Հիշեցնենք, որ նախօրեին Հելսինկիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումից հետո, Թրամփը հայտարարել էր, որ հավատում է Պուտինին եւ Ռուսաստանը չուներ որեւէ պատճառ ամերիկյան ընտրություններին միջամտելու համար:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները