Թրամփը պահանջել է պաշտոնազրկել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին եւ ձերբակալել կոնգրեսական Ադամ Շիֆին

...դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում
nency-pelosi-adam-shiff

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի Կոնգրեսի՝ դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին մեղադրել Է պետական դավաճանության մեջ եւ հանդես Է եկել նրա «անհապաղ պաշտոնազրկման» օգտին: Համապատասխան հաղորդագրությունը նա հոկտեմբերի 6-ին զետեղել Է Twitter-ի իր Էջում։

Նախագահի կարծիքով՝ Փելոսին իմացել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի նախագահ Ադամ Շիֆի «ստի ու մեծաթիվ կեղծումների» մասին, որին Թրամփն ավելի վաղ խիստ քննադատության է ենթարկել եւ նույնիսկ պահանջել Է ձերբակալել՝ նրա կողմից ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի նախագահների հեռախոսազրույցի բովանդակության խեղաթյուրման պատճառով: Պետության ղեկավարը պնդում է, որ Փելոսին «բոլոր առումներով մեղավոր Է առանձնապես ծանր հանցագործությունների եւ նույնիսկ պետական դավաճանության մեջ՝ Շիֆի հետ հավասարապես»:

Ավելի վաղ հայտնի Է դարձել, որ Թրամփը հուլիսի 25-ին Զելենսկու հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում ութ անգամ կոչ է արել նրան՝ հետաքննություն սկսել Հանթեր Բայդենի՝ ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի որդու նկատմամբ:

Ինչպես պնդում են ամերիկյան ԶԼՄ-ները, ԱՄՆ-ի նախագահը փորձել է ճնշում գործադրել Ուկրաինայի իր պաշտոնակցի վրա՝ հետաձգելով Կիեւին ռազմական օգնության հատկացումը: Սպիտակ տունը հրապարակել Է այդ խոսակցության սղագրությունը: Դրանից հետեւում Է, որ Թրամփն, իրոք, խնդրել Է Զելենսկուն՝ հետաքննություն անցկացնել Բայդենի գործով, բայց դրանում ԱՄՆ-ի նախագահի կողմից սպառնալիքների ու շանտաժի նշաններ չկան: Զելենսկին ինքը նույնպես հավաստիացրել Է, որ Թրամփը ճնշում չի գործադրել իր վրա:

Մինչդեռ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում դեմոկրատները հետաքննություն են նախաձեռնել Թրամփի իմպիչմենթի ընթացակարգի շրջանակում: Նրանց կարծիքով, Թրամփն իր զբաղեցրած պաշտոնն օգտագործել Է քաղաքական նպատակի հասնելու՝ 2020 թվականի նախագահական ընտրություններում իր հավանական մրցակցին՝ Ջո Բայդենին, հարված հասցնելու համար:

*

*