Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու գործընթացը կասեցվել է

Թրամփն այս առիթով գրառում է արել «Թվիթեր»-ում:
gonald tramp

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն արգելափակել է նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնանկ անելու գործընթացը: Ստորին պալատում համապատասխան պահանջով բանաձեւի նախագիծ էր ներկայացրել Տեխասից դեմոկրատ կոնգրեսական Ալ Գրինը՝ պնդելով, թե Թրամփը 4 կին կոնգրեսականների վերաբերյալ ռասիստական գրառումներ է արել «Թվիթերում»:

Սակայն Ներկայացուցիչների պալատի քվեարկության ժամանակ ավելի քան 100 դեմոկրատներ միացել են հանրապետականներին ու դեմ արտահայտվել նախագծին:

Թրամփն այս առիթով գրառում է արել «Թվիթեր»-ում: «Ինձ պաշտոնանկ անելու ծիծաղելի փորձերն ավարտվեցին»,-գրել է նա ու հավելել՝ չպետք է թույլ տալ, որ Միացյալ Նահանգների մեկ այլ նախագահի հետ նման բան պատահի:

*

*