Թրամփը թույլատրել է օգտվել նավթի պահուստային պաշարներից

Սեւ ոսկու շուկայում իրադրությունը կայունացնելու համար․․․
donald-tramp-krakel-zenq

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է անհրաժեշտության դեպքում օգտվել երկրի նավթային պահուստներից՝ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակումից հետո սեւ ոսկու շուկայում իրադրությունը կայունացնելու համար:

Նշենք, որ հարձակումից հետո Սաուդյան Արաբիան կրճատել էր նավթի արդյունահանումն ավելի քան 5 միլիոն բարելով, ինչը Թագավորությունում օրական արտադրվող նավթի ու գազի հիսուն տոկոսն է կազմում: Դրա հետեւանքով համաշխարհային շուկայում սեւ ոսկու գինը կտրուկ աճել է: Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Իրանին է մեղադրել սեպտեմբերի 14-ին անօդաչու տասը սարքերով իրականացված հարձակումների համար: Պաշտոնական Թեհրանը հերքել է մեղադրանքը՝ այն անընդունելի եւ անհիմն որակելով:

Նշենք, որ Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման պատասխանատվությունը Եմենում գործող հութի շարժումն է ստանձնել, որը վայելում է Իրանի աջակցությունը:

*

*