Թրամփը Հանրապետական կուսակցությունից պաշտոնապես առաջադրվել է ԱՄՆ նախագահի թեկնածու

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատ Հիլարի Քլինթոնը:
gonald tramp

Գործարար, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Հանրապետական կուսակցությունից պաշտոնապես առաջադրվել է Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու: Հանրապետականների ազգային համագումարում Թրամփն անհրաժեշտ 1237 քվեն հավաքել է մինչեւ հաշվման ավարտը: Ամեն դեպքում, մինչ համագումարն էլ պարզ էր, որ Թրամփն է առաջադրվելու հանրապետականներից, քանի որ ներկուսակցական պայքարում նա ոչ մի թեկնածուի շանս չէր տվել եւ միայնակ հասել եզրագիծ:

Միացյալ Նահանգներում նոյեմբերի 8-ին կայանալիք նախագահական ընտրություններում Թրամփի մրցակիցը կլինի դեմոկրատ Հիլարի Քլինթոնը: Նրա թեկնածությունն էլ Դեմոկրատական կուսակցությունը պաշտոնապես հաջորդ շաբաթ կհայտարարի:

*

*

Լրահոս

Բոլոր նորությունները