Կայացել է Թրամփ-Մերկել հանդիպումը

Միացյալ Նահնագների նախագահը չի սեղմել Մերկելի ձեռքը Օվալաձեւեւ կաբինետում...
tramp-merkel

Վաշինգտոնում կայացել է Թրամփ-Մերկել հանդիպումը: Միացյալ Նահանգների նախագահն ու Գերմանիայի կանցլերն իրենց առաջին դեմ առ դեմ հանդիպման ժամանակ քննարկել են կարեւոր հարցերի շարք, այդ թվում՝ ուկրաինական հակամարտությունը, միգրացիոն ճգնաժամը, Ռուսաստանի հետ հարաբերությունները, ՆԱՏՕ-ին վճարներն ավելացնելու հարցը: Սակայն լրատվամիջոցներում Թրամփ-Մերկել հանդիպումից ավելի շատ քննարկվում է ղեկավարների ժեստերի լեզուն, որոնք բավական սառն են որակվում:

Թրամփն ու Մերկելը ձեռքերը սեղմել էին, երբ կանցլերը Սպիտակ տուն էր ժամանել եւ երբ համատեղ ասուլիսն էր ավարտվում, սակայն Միացյալ Նահնագների նախագահը չի սեղմել Մերկելի ձեռքը Օվալաձեւեւ կաբինետում՝ չնայած լրագրողների ու լուսանկարիչների խնդրանքին: Թեեւ Մերկելը լրագրողների խնդրանքը կատարելու ցանկություն ուներ, Թրամփն անտարբեր էր:

Համացանցում քննարկումների առիթ դարձած եւս մեկ դրվագ: Ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը նորից պնդել է, որ նախկին նախագահ Բարաք Օբաման հրամայել է գաղտնալսել իրեն նախընտրական քարոզարշավի ժամանակ: Թրամփը նշել է, որ Մերկելի հետ նա գոնե մեկ ընդհանուր բան ունի՝ նկատի ունենալով, որ կանցլերին նույնպես գաղտնալսել է Օբամայի վարչակազմը: Թրամփի այդ խոսքերը դահլիճում գտնվողները դիմավորել են ծիծաղով, իսկ կանցլերը ուշադիր նայել է Թրամփին:

*

*