Թրամփը ցանկանում է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին

Անօրինական գաղթականների, հանցագործների հոսքը, ինչպես նաեւ թմրանյութերի եւ զենքի փոխադրումը Միացյալ Նահանգներ կանխելու համար:
tramp

Հանրապետական կուսակցությունից Միացյալ Նահանգների նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, Արիզոնա նահանգում ելույթ ունենալով, կրկին պնդել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատ պետք է կառուցվի, որի շինարարական աշխատանքների ծախսերն ամբողջությամբ կհոգա հենց Մեքսիկան:

Ելույթից ժամեր առաջ Թրամփը հանդիպել էր Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյի հետ: Սակայն Թրամփի խոսքով, ինքը Մեքսիկայի ղեկավարի հետ չի քննարկել պարսպի կառուցման վճարի հարցը: Իսկ ահա Նիետոն հայտարարել է, որ ասել է Թրամփին՝ Մեքսիկան չի վճարի այդ պատի կառուցման համար:

Հանրապետական թեկնածուն իր այս ծրագիրը պատրաստվում է իրագործել՝ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Թրամփը ցանկանում է պատ կառուցել Մեքսիկայի հետ սահմանին՝ անօրինական գաղթականների, հանցագործների հոսքը, ինչպես նաեւ թմրանյութերի եւ զենքի փոխադրումը Միացյալ Նահանգներ կանխելու համար: Արիզոնայում ունեցած ելույթում, հանրապետական թեկնածուն նշել է նաեւ, որ եթե ընտրվի, ԱՄՆ-ում անօրինական կերպով բնակվող բոլոր մարդիկ կարտաքսվեն:

*

*