Թրամփը Մեծ Բրիտանիային «մեծ առեւտրային գործարք» է խոստացել՝ ԵՄ-ից դուրս գալուց հետո

Շարունակվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պետական այցը Մեծ Բրիտանիա
tramp-britania

Շարունակվում է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի առաջին պետական այցը Մեծ Բրիտանիա, որտեղ նաեւ նրա ողջ ընտանիքն է: Այսօր Թրամփը պետք է հանդիպի վարչապետ Թերեզա Մեյի հետ, օրակարգում է նաեւ նրանց համատեղ ասուլիսը:

Թրամփի եռօրյա այցի առաջին օրն ավարտվել է Բուքինգհեմյան պալատում՝ նրա պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելությամբ: Սպիտակ տան ղեկավարը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի միջեւ «հավերժ բարեկամությունը», իսկ Եղիսաբեթ Երկրորդ թագուհին ասել է, որ երկրները տոնում են դաշինքը, որն ապահովեց «երկու ժողովուրդների անվտանգությունն ու բարգավաճումը տասնամյակների ընթացքում»:

Թրամփը Մեծ Բրիտանիային «մեծ առեւտրային գործարք» է խոստացել, երբ թագավորությունը դուրս գա Եվրամիության կազմից:

*

*