Թրամփը բացառության կարգով Լոնդոնի մահմեդական քաղաքապետին թույլ կտա մուտք գործել ԱՄՆ

«Եթե նա լավ կատարի իր աշխատանքը, հոյակապ կլինի»,- ասել է Թրամփը...
Tramp-Sadiq-han

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի նորընտիր քաղաքապետ մահմեդական Սադիք Հանին մուտք գործել ԱՄՆ: Այս մասին գրում է BBC-ն:

Թրամփը առաջարկել էր արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ Փարիզում անցած տարի տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը ընթացքում զոհվեց 130 մարդ:

«Միշտ էլ բացառություններ կլինեն»,- ասել է հանրապետական գործարարը, ապա հավելել, որ ուրախ է Սադիք Հանի՝ Լոնդոնի քաղաքապետ դառնալու առիթով:

«Եթե նա լավ կատարի իր աշխատանքը, հոյակապ կլինի»,- ասել է Թրամփը:

Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիք Հանը մտահոգություն է հայտնել, որ Թրամփի ընտրվելու դեպքում չի կարողանա այցելել ԱՄՆ իր հավատքի պատճառով:

Մուսուլմանների՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքը մեծ քննադատության է արժանացել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրից դուրս, սակայն Թրամփը նշել է, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ում անվտանգությունը պահելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին անգամ Լոնդոնը կղեկավարի մահմեդական քաղաքական գործիչ Սադիք Հանը:

 

 

 

Մեկ Մեկնաբանություն
  • Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի մահմեդական քաղաքապետին մուտք գործել ԱՄՆ — Armenian National Committee of America
    10 мая 2016 at 12:01

    […] Source: Yerkir Media Link: Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի մահմեդական քաղա… […]

  • *

    *