Թրամփը շրջանցում է Կոնգրեսը

Թրամփը պարզաբանել է, որ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Իրանի հետ լարվածության պատճառով:
donald-tramp-krakel-zenq

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը կշրջանցի Կոնգրեսը եւ առանց նրա հավանության 8 միլիարդ դոլարի զենք կվաճառի մերձավորարեւելյան իր դաշնակիցներին՝ Սաուդյան Արաբիային, Արաբական Միացյալ Էմիրություններին եւ Հորդանանին:

Թրամփը պարզաբանել է, որ երկրում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Իրանի հետ լարվածության պատճառով:

Պետքարտուղարության տարածած հաղորդագրության մեջ էլ նշված է, որ այդ գործարքները կօգնեն իրենց դաշնակիցների՝ ամրապնդելու կայունությունը Մերձավոր Արեւելքում եւ պաշտպանվելու Իրանի Իսլամական Հանրապետությունից:

Տեղեկացնենք, որ Միացյալ Նահանգների Զենքի արտահանման օրենքում կա մի դրույթ, որը թույլ է տալիս գործադիր իշխանությանն առանց Կոնգրեսի հավանությունը ստանալու զենքեր վաճառել, եթե կա արտակարգ իրավիճակ, որի դեպքում զենքի վաճառքը բխում է ԱՄՆ-ի ազգային անվտանգության շահերից:

*

*