Թրամփը հայտնել է Հյուսիսային Կորեայի նախագահի հետ հանդիպման օրը եւ տեղը

ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում գրել է...
kim-chen-in-tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան էջում գրել է, որ հունիսի 12-ին` Սինգապուրում, կհանդիպի Հյուսիսիային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք BBC-ից։

«Մենք երկուսս էլ կփորձենք դարձնել մեր հանդիպումը շատ կարեւոր աշխարհի խաղաղության համար»,- գրել է Թրամփը։

Մարտին ԱՄՆ նախագահը, ի զարմանս բոլորի, ընդունեց Հյուսիսային Կորեայի նախագահի հանդիպման հրավերը։ Դրանից առաջ նրանք միայն փոխադարձ վիրավորանքներ էին հնչեցնում միմյանց հասցեին։

*

*