Թրամփն ու Կիմ Չեն Ինը վերջապես հանդիպեցին — Երկիր Մեդիա

Թրամփն ու Կիմ Չեն Ինը վերջապես հանդիպեցին

Առանձնազրույցը տեւել է 45 րոպե
kim-chen-in-donald-tramp2 (1)

Սինգապուրի Սենթոսա կղզում գտնվող «Կապելլա» հյուրանոցում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինի հանդիպումը։

Նրանք 45 րոպե առանձնազրույց են ունեցել, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմով։

Հանդիպումից հետո աշխատանքային ընթրիք է տրվել, որից հետո Թրամփն ու Կիս Չեն Ինը միասին զբոսնել են։

Հանդիպումը, որի կայացման վերաբերյալ մինչեւ վերջին պահը կասկածներ կային, պատմական է որակվել։

Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ը եւ Հս. Կորեան 1950-1953 Կորեական պատերազմից հետո հրադադար են հայտարարել ու մինչ օրս գտնվում են պատերազմական իրավիճակում, քանի որ խաղաղության պայմանագիր այդպես էլ չի կնքվել։

Հարավային Կորեայում ԱՄՆ-ը 28 հազարանոց զորախումբ ունի։

 

*

*