Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է․ Թրամփ

Թրամփն այս մասին հայտարարեց ելույթի ժամանակ:
donald-trump

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք.  հաղորդում է BBC-ն: Թրամփն այս մասին հայտարարեց Սպիտակ տանը ունեցած ելույթի ժամանակ:

Չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Թրամփը հայտարարեց նաեւ, որ ԱՄՆ-ի  դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ:

Նա այս քայլը որակեց որպես «ուշացած քայլ»՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության գործընթացի ճանապարհին:

ԱՄՆ նախագահը նշել է նաեւ, որ Վաշինգտոնը կաջակցի 2 պետությունների միջեւ առկա խնդիրների լուծմանը, եթե այս քայլը հավանության արժանանա ինչպես իսրայելցիների, այնպես էլ պաղեստինցիների կողմից:

Ավելի վաղ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի խոսնակը նախազգուշացրել էր, որ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը տարածաշրջանի համար «վտանգավոր հետեւանքներ» կունենա:

Հիշեցնենք, որ 50 տարի առաջ Իսրայելը բռնակցել է Երուսաղեմը եւ այն հռչակել մայրաքաղաք, սակայն միջազգային հանրությունը հրաժարվում է ընդունել դա: Բոլոր երկրներն Իսրայելում իրենց դեսպանատները տեղակայել են Թել Ավիվում: Պաղեստինցիներն էլ Երուսաղեմի նկատմամբ հավակնություններ ունեն. այն համարում են իրենց ապագա պետության մայրաքաղաքը:

*

*