ԱՄՆ-ն աչալուրջ կհետեւի Իրանի քայլերին. Թրամփ

«Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում Է «Մա′հ Ամերիկային»»
tramp

Միացյալ Նահանգները մտադիր է աչալուրջ հետեւել Իրանի գործողություններին եւ արդեն սահմանել Է պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցները՝ երաշխավորելու համար, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա: Փետրվարի 5-ին այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով:

«Իմ վարչակազմը վճռական միջոցներ է ձեռնարկել պետական մակարդակով ահաբեկչության գլխավոր հովանավորին՝ Իրանի արմատական վարչակարգին, հակազդելու համար»,- ասել Է Թրամփը:

«Մենք աչքից բաց չենք թողնի այն վարչակարգին, որը վանկարկում Է «Մա′հ Ամերիկային» եւ ցեղասպանությամբ է սպառնում հրեա ժողովրդին»,- նշել Է Թրամփը:

*

*