Իմպիչմենտի դեպքում «ամերիկացի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի»

Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը հայտարարել Է ԱՄՆ-ում հնարավոր ապստամբության մասին
trupm-joxovurd

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբան եւ Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանին Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել Է ԱՄՆ-ում հնարավոր ապստամբության մասին այն դեպքում, եթե Սպիտակ տան ղեկավարը պաշտոնազրկվի իմպիչմենտի արդյունքում:

Ջուլիանիի խոսքով՝ ԱՄՆ-ի գործող նախագահին պաշտոնից կարելի Է հեռացնել միայն քաղաքական դրդապատճառներով, եւ այդ դեպքում «ամերիկացի ժողովուրդն ապստամբություն կբարձրացնի»:

Նախօրյակին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել Է, որ իրեն իմպիչմենտ հայտարարելը ծայրահեղ բացասական հետեւանքներ կունենա տնտեսության համար: «Ես չգիտեմ՝ ինչպես կարելի Է իմպիչմենտ հայտարարել նրան, ով հոյակապ աշխատանք Է կատարել: Եթե երբեւիցե ինձ իմպիչմենտ հայտարարեն, կարծում եմ՝ շուկաները կփլվեն, կարծում եմ, որ բոլորը խիստ կաղքատանան»,-ասել Է նա:

Թրամփը հայտարարել Է, թե իր միակ զանցանքն անակնկալ հաղթանակն Էր 2016 թվականի ընտրություններում: «Միակ բանը, որը ես ճիշտ չեմ արել, այն Է, որ հաղթեցի ընտրություններում, թեեւ բոլորն ակնկալում Էին Հիլարի Քլինթոնի եւ դեմոկրատների հաջողությունը»,- նշել Է ԱՄՆ-ի ղեկավարը:

*

*