Թրամփը Լուիզիանայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել

Թրամփը որոշել Է համերկրային օգնություն ցուցաբերել արտակարգ պայմանների կապակցությամբ․․․
harvi-potorik

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լուիզիանայի նահանգում արտակարգ դրության ռեժիմ Է հայտարարել «Հարվի» փոթորկի պատճառով: Այդ մասին ասված Է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում:

«Դոնալդ Թրամփը որոշել Է համերկրային օգնություն ցուցաբերել այն արտակարգ պայմանների կապակցությամբ, որոնք ստեղծվել են «Հարվի» արեւադարձային փոթորկի հետեւանքով»,-նշված Է տեղեկագրում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Հյուսթոնին (ԱՄՆ) պատուհասած «Հարվի» փոթորկի հետեւանքով քաղաքի տարբեր տեղամասերից շուրջ 2000 մարդ է տարհանվել։ Կան զոհեր։

*

*