Թրամփը մեղադրել է դեմոկրատներին

Հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի կունենան երկրի նախագահի իմպիչմենթի հարցով առաջին հանրային լսումները:
tramp

ԱՄՆ հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը, Լուիզիանայում հանրահավաքի ժամանակ մեղադրել է դեմոկրատներին՝ «խեղված» եւ «ապակառուցողական» գործընթացների միջոցով ամերիկյան ժողովրդավարությունը տապալելու փորձերի համար:

Թրամփի ելույթից առաջ դեմոկրատները հաստատել էին, որ հաջորդ շաբաթ Կոնգրեսում տեղի կունենան երկրի նախագահի իմպիչմենթի հարցով առաջին հանրային լսումները: ԱՄՆ նախագահի դեմ իմպիչմենթի հարցով հետաքննություն է սկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի հեռախոսազրույցից հետո:

Դեմոկրատների պնդմամբ՝ Թրամփը Զելենսկու վրա ճնշում է գործադրել՝ պահանջելով նախագահական ընտրություններում իր հնարավոր մրցակից Ջո Բայդենի եւ նրա որդու դեմ հետաքննություն սկսել: Թրամփը հերքում է մեղադրանքը:

*

*