ԱՄՆ 16 նահանգ դատի են տվել նախագահ Թրամփին

Հայցը ներկայացվել է Սան Ֆրանցիսկոյի շրջանային դատարան։
Donald-Tramp22

ԱՄՆ-ի 16 նահանգ, այդ թվում՝ Կալիֆորնիայի եւ Նյու Յորքի նահանգները, հայց են ներկայացրել նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ երկրում արտակարգ դրության ռեժիմի լիազորություններն օգտագործելու մտադրության համար, տեղեկացնում է New York Times-ը։

Հայցը ներկայացվել է Սան-Ֆրանցիսկոյի շրջանային դատարան։

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին Թրամփը ստորագրել է արտակարգ դրության մասին որոշումը, որը հնարավորություն կտա նրան 8 միլիարդ դոլար հատկացնել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար՝ առանց Կոնգրեսի համաձայնության։

Այժմ կոնգրեսականները ստուգում են Թրամփի որոշման օրինականությունը։

 

*

*