Թրամփը պատմել է նախագահի պաշտոնում իր առաջին քայլերի մասին

Նա մտադիր Է պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրն սկսել (ԱԽԳ) համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու ընթացակարգը:
gonald tramp

ԱՄՆ-ի ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր Է պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրն սկսել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության (ԱԽԳ) համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու ընթացակարգը: Այս մասին նա հայտարարել Է տեսաուղերձում:

Թրամփն ԱԽԳ-ն որակել Է «պոտենցիալ աղետ» ԱՄՆ-ի համար: Նա արտահայտվել Է «երկկողմ առեւտրական համաձայնագրերի» կնքման օգտին: Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունն առեւտրական փաթեթ Է, որը ենթադրում Է ապրանքների եւ ծառայությունների մաքսատուրքերի լիակատար վերացում Ասիա — խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: ԱԽԳ-ի ստեղծման շուրջը համաձայնագիրը փետրվարի 4-ին Օքլենդում (Նոր Զելանդիա) ստորագրել են Ավստրալիան, Բրունեյը, Վիետնամը, Կանադան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, ԱՄՆ-ը, Սինգապուրը, Չիլին եւ Ճապոնիան:

Տեսաուղերձում Թրամփը նաեւ հայտարարել Է, որ պաշտոնակալությունից հետո առաջին իսկ օրը մտադիր Է սկսել մշակել կիբեռհարձակումներից ԱՄՆ-ի պաշտպանության պլան:

Պաշտոնակալությունից հետո Թրամփը մտադիր Է վերացնել ԱՄՆ-ում ածխաջրածինների արդյունահանմանը վերաբերող արգելքները: Նա խոստացել Է չեղարկել «աշխատատեղերը ոչնչացնող այն սահմանափակումները, որոնք վերաբերում են ԱՄՆ-ում Էներգիայի արտադրմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

*

*