Թրամփի ընտրվելու դեմ բողոքի ակցիաներ են սկսվել Կալիֆորնիայում եւ Օրեգոնում

Հանրապետական Դոնալդ Թրամփի հակառակորդները բողոքում են՝ երթով դուրս գալով փողոցներ։
tramp-boxoq

Հանրապետական Դոնալդ Թրամփի հակառակորդները բողոքում են Կալիֆորնիայի Օքլենդ եւ Բերքլի քաղաքներում՝ հրաժարվելով նրան նոր նախագահ ճանաչել, նաեւ բողոքի ակցիաներ են ընթանում Օրեգոնի համալսարանում, հաղորդում է BuzzFeed պորտալը:

Պորտալի խմբագիրն իր Twitter-ում հեռարձակում է բողոքի ակցիաները տեղից: Նրա խոսքով՝ Օքլենդի փողոցներով երթին մասնակցում է շուրջ 200 մարդ: «Մեր նախագահը չէ՛» գոչում են բողոքավորները խմբագրի զետեղած տեսանյութում: Նաեւ լրագրողը պատկերել է այրվող առարկաներ քաղաքի փողոցներում:

SFGate նորությունների տեղական պորտալն, իր հերթին, հայտնել է բողոքի մասնակիցներից մի կնոջ վիրավորելու մասին. նրան հարվածել է ավտոմոբսը: Կինը ծանր վնասվածքներով հոսպիտալացվել է:

Oregon Live թերթը հայտնել է բողոքի ակցիայի մասին, որը կազմակերպել են Օրեգոնի համալսարանի ուսանողները: Ուսանողներից մեկի խոսքով՝ բողոքավորները մի քանի  շրջան են կատարել ուսանողական ավանի տարածքում, իսկ այնուհետեւ երթի դուրս եկել Օրեգոն քաղաքի փողոցներով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

*

*