Թրամփն անարդարացի է համարել իր դեմ բողոքի ակցիաները

Միացյալ Նահանգներում, այսպես ասած, հակաթրամփական ցույցերը չեն դադարում:
tramp

Միացյալ Նահանգներում, այսպես ասած, հակաթրամփական ցույցերը չեն դադարում: Կրկին ամերիկյան մի շարք քաղաքներում ցուցարարները դուրս են եկել փողոցներ, սակայն այս անգամ հավաքվածների թիվն ավելի փոքր էր, քան նախորդ գիշեր: Բողոքել են մեծամասամբ երիտասարդները՝ հայտարարելով, որ Թրամփի նախագահության ընթացքում ռասսայական ու գենդերային անհավասարություններ կմտցվեն:

Միացյալ Նահանգների 45-րդ նախագահի պաշտոնում ընտրված հանրապետական Դոնալդ Թրամփն անարդարացի է համարել երկրում նախագահական ընտրություններից հետո բողոքի ակցիաների անցկացումը: «Դրանք շատ թափանցիկ ու հաջող նախագահական ընտրություններ էին: Ներկայում պրոֆեսիոնալ բողոքողները, որոնց հրահրում են զանգվածային լրատվամիջոցները, դժգոհություն են հայտնում: Շատ անարդարացի է»,- գրել է Թրամփը Twitter-ի իր պաշտոնական էջում:

*

*